Կազմակերպության կառուցվածքը

Լոռու մարզը գնտվում է Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա[ոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։Ըստ 2001 թ մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Թումանյան միջհամայնքային միավորում

<<Թումանյան միջհամայնքային միավորում>> համայնքների միությունը  ստեղծվել է 2004թվականին,  կազմում ընդգրկված են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բոլոր 31 համայնքները: Ստեղծման օրվանից կառույցը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել համայնքներին, իրականացրել է բարեգորործական ծրագրեր, ինչպես նաև 2 դրամաշնորհային ծրագիր: Լինելով նոր երևույթ, միջհամայնքային միավորման նոր մոդել, կազմակերպությունը կարողացել է որոշակի խնդիրներ բացահայտել և հնարավորինս լուծումներ տալ : Քանի որ կազմում ընդգրկված են տարածաշրջանի համայնքերը,  իսկ տարածաշրջանում խնդիրները մեծամասամբ համընկնում են, ապա պայմանավորված դրանով, հնարավոր է եղել համատեղ լուծել դրանք:

     Կազմակերպությանը աջակցում են թումանյանի տարածաշրջանի 31 համայնքները, քանի, որ հանդիսանում են կազմակերպության անդամներ:Ինչպես նաև կազմակերպությանը ֆինանսական աջակցություն են տրամադրել  Բրիտանացի բարերարները, Եվրասիա հիմնադրամը, Քաունթերփաթ ինթերնեշնլ կազմակերպությունը:

Ներկա դրությամբ կազմակերպությունը խորհրդատվություն է իրականացնում Լոռու մարզի համայնքներին, ինչպես նաև մարզում գործող միջհամայնքային կառույցներին, միավորումներին:

Հեռանկար

Կամք, մասնակցություն, պատասխանատվություն,  հանուն համայնքների զարգացման

Արժեքներ

  • Գիտելիք
  • Կարողությունների բարձրացում
  • Հավասար հնարավորություն
  • Համագործակցություն և միասնականություն

Առաքելություն

 Նպաստել անդամ համայնքների խնդիրների համատեղ և արդյունավետ  լուծմանը :

Առաջնորդող սկզբունքներ

  • հասանելիություն
  • հետևողականություն
  • անդամների մասնակցություն

 

Գործունեության ուղղություն

  • Լոռու մարզի համայնքների զարգացում

Նպատակներ

  1. Նպաստել Լոռու մարզի համայնքների հավասարաչափ զարգացմանը
  2. Նպաստել համայնքների կարողությունների զարգացմանը խորհրդատվությունների, դասընթացների միջոցով:
  3. համայնքային տնտեսության կառավարման միջագային փորձի ներդրում և տարածում,
  4. Բարձրացնել համայնքների կառավարման թափանցիկությունը

Գործունեության ձևեր

  • կարողությունների զարգացում, ուսուցում, տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն
  • Իրականացնել մասնակցային գնահատում, նպաստել հանրային քաղաքականությանը,
  • Մոբիլիզացնել առկա ռեսուրսները , ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ
  • անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
  • անդամ համայնքներին համայնքային ծառայությունների մատուցում
  • Համայնքային կարիքի գնահատում
  • ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ

    1 Կարողությունների զարգացում

    • ՀՀ Լոռու մարզի միջհամայնքային միությունների կարիքի ուսումնասիրություն և վերլուծություն, ինչպես նաև յուրաքանչյուր տարի Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքների կարիքի ուսումնասիրության կազմակերպում տարին մեկ անգամ հաջորդ տարվա առաջին եռամսյակում ` հունվար-մարտ ամիսներ
    • Կազմակերպական զարգացման կարողությունների հզորացման ուղղությամբ խորհրդատվություններ, միջհամայնքային կառույցներին միություններին, տարեկան 10 անգամ, իսկ համայնքների աշխատակազմերին տարեկան 12 անգամ:
    • Համայնքային բյուջեի կազմում–ուղեցույցի միջոցով սեմինար/ խորհրդատվությունների տրամադրում յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսին , 6 -ական հանդիպում
    • Տեղեկատվության տրամադրում, տարածում – ստեղծել էլ կայք և փորձել ՏԻՄ-րին հասանելի և մատչելի տեղեկատվություն տրամադրել, ինչպես նաև մարզում գործունեություն իրականացնող միջհամայնքային կառույցներին: Ընթացիկ գործընթաց է, ըստ եղած ինֆորմացիայի:
    • Ներգրավել համայնքային ծառայությունների բնագավառում փորձառություն ունեցող մասնագետների, համայնքերին փորձագիտական աջակցությւն տրամադրելու նպատակով:2012 թվականին ներգրավել 5 ոլորտային փորձագետների :
    • Զարգացնել միջհամայնքային միության մարդկային ռեսուրսների կարողությունները` մասնագիտական կարողությունների մշտական կատարելագործման նպատակով, ինչպես նաև ավելացնել միության անդամների/ կազմակերպությունների թիվը:
    • Ստեղծել միջհամայնքային միությունների ցանց- ներգրավել Լոռու մարզի միջհամայնքային միություններին և ստեղծել Լոռու մարզի համայնքների միության ցանց: Կիրականացվի 2012 թվականի առաջին եռամսյակում:
    • 2 Իրականացնել մասնակցային գնահատում, նպաստել հանրային քաղաքականությանը,
    • Որոշումների կայացման գործընթացում համայնքների բնակիչների և միավորումների մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ հանդիպումների կազմակերպում, կլոր սեղանների, համայնքային լսումների կազմակերպում : Տարեկան 6 հանդիպում:
    • Համայնքաին տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ հանդիպումների , լսումների կազմակերպում,  կարիքների վերհանման նպատակով որոշում կայացնողների և համայնքների բնակիչների մասնակցությամբ լսումների կազմակերպում, տարեկան 6 հանդիպում:

    3 Տեղեկատվության տարածում

    • Ստեղծել Էլ կայք- Թումանյան միջհամայնքային միության համար Աշխատանքները նախատեսվում են 2012 թվականի երկրորդ եռամսյակում:Միջհամայնքային միությունների և միավորումների մասին տեղեկատվության տարածում տպագիր և էլեկտրոնային եղանակով, տեղեկատվություն կտրամադրվի հիմանական գործառույթների մասին: Համայնքային, ՏԻՄ-րի գործունեությանը վերաբերվող գրադարանի ստեղծում, գրքերի և նյութերի համալրում, ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային :
    • Զարգացնել միության հանրային հարաբերությունների կարողությունը, ստեղծել ընթացակարգ : Նախատեսվում է 2012 թվականի առաջին եռամսյակում:

    4 Անդամ համայնքներին համայնքային ծառայությունների մատուցում

    Որպես ծառայություների մատուցման ոլորտներ ընտրվել են

    1. Համայնքի գույքահարկի հավաքագրում
    2. Հողի հարկի հավաքագրում
    3. Քաղաքաշինության ոլորտի խորհրդատվություն
    4. Իրավաբանական խորհրդատվություն
    5. Գյուղատնտեսական փորձագիտական խորհրդատվություն
    6. Հողաշինարարական աշխատանքների մասնագիտական խորհրդատվություն
    7. Համայնքներում կարիքի գնահատման ծառայությունների մատուցում
    8. Համայնքների զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում և իրականացման համար համապատասխանա ռեսուրսների հայթայթման աջակցություն: 

    5 Համայնքային կարիքի գնահատում

     Յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակում կիրականացվեն  Լոռու մարզի միջհամայնքային միությունների ցանցի անդամ, միջհամայնքային միությունների կարիքի գնահատում, որը թույլ կտա պարբերաբեր բացահայտել միություններին անհրաժեշտ աջակցության առաջնահերթ կարիքները, կիրականացվեն համատեղ ծրագրեր: