Մեր մասին

Թումանյան միջհամայնքային միավորում

<<Թումանյան միջհամայնքային միավորում>> համայնքների միությունը ստեղծվել է 2004թվականին, կազմում ընդգրկված են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բոլոր 31 համայնքները: Ստեղծման օրվանից կառույցը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել համայնքներին, իրականացրել է բարեգորործական ծրագրեր, ինչպես նաև 2 դրամաշնորհային ծրագիր: Լինելով նոր երևույթ, միջհամայնքային միավորման նոր մոդել, կազմակերպությունը կարողացել է որոշակի խնդիրներ բացահայտել և հնարավորինս լուծումներ տալ : Քանի որ կազմում ընդգրկված են տարածաշրջանի համայնքերը, իսկ տարածաշրջանում խնդիրները մեծամասամբ համընկնում են, ապա պայմանավորված դրանով, հնարավոր է եղել համատեղ լուծել դրանք:

Կազմակերպությանը աջակցում են թումանյանի տարածաշրջանի 31 համայնքները, քանի, որ հանդիսանում են կազմակերպության անդամներ:Ինչպես նաև կազմակերպությանը ֆինանսական աջակցություն են տրամադրել Բրիտանացի բարերարները, Եվրասիա հիմնադրամը, Քաունթերփաթ ինթերնեշնլ կազմակերպությունը:

Ներկա դրությամբ կազմակերպությունը խորհրդատվություն է իրականացնում Լոռու մարզի համայնքներին, ինչպես նաև մարզում գործող միջհամայնքային կառույցներին, միավորումներին